Քայլի Ջենները 250 000 դոլարով նոր Lamborghini Urus է գնել

18:19   24 նոյեմբերի, 2018

Քայլի Ջեները 250 000 դոլարով նոր Lamborghini Urus է գնել: Իր գնման մասին Քենդալը պատմել է Instagram-ի սթորիզում:

«Ես բավական շատ ջանացել եմ եւ ձեռք բերել այն», - լուսանկարին կից գրել է Քայլի Ջեները:

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղը իր ավտոտնակում արդեն մի քանի շքեղ մեքենա ունի:

Անցյալ տարի Քայլին դարձավ պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ միլիոնատերը, որը ներառվել էր Forbes-ում:

Ամեն տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներն իրենց լուսանկարներով թողարկում են օրացույցներ։ Քայլի Ջենների հաջորդ տարվա օրացույցն արդեն պատրաստ է։

21-ամյա ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ում օրացույցից հրապարակել է մի քանի լուսանկար։

Լուսանկարներում Քիմ Քարդաշյանի քույրը թագավորական թագով է ներկայացել, երեւում է, նա նկատի է ունեցել, որ ցանցի համացանցի ամենահայտնի աստղերից մեկն է (119 միլիոն հետեւորդ միայն Instagram-ում), ինչպես նաեւ հանդիսանում է երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը։

Գեղեցկուհուն լուսանկարել է Գրեգ Սվոլսը։ 



© NEWS.am STYLE