Փերիս Հիլթոնը հայտնվել է Gay Times-ի շապիկին

23:20   24 նոյեմբերի, 2018

Փերիս Հիլթոնը հայտնվել է Gay Times-ի շապիկին: 37-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին զարդարում է ամսագրի դեկտեմբերյան համարի քավերը:

Փերիսը ներկայացել է ամբողջությամբ վարդագույն անսամբլով:

Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը բաժանվել է փեսացուից՝ Քրիս Զիլկայից։ Նշանադրությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդելը բաժանվել է Քրիս Զիլկայից՝ լեռնադահուկային հանգստի ժամանակ՝ Ասպենայում։ Փերիս Հիլթոնն ինքն է նախաձեռնել բաժանությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով ադամանդապատ մատանին նա մտադիր չէ վերադարձնել, իսկ ահա Քրիսն արդեն հայտնել է, որ նրանից հետ է պահանջում այն։

Հիլթոնը փեսացուից բաժանվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը։

37-ամյա գեղեցկուհին մեկնել է Մելբուրն, որտեղ նրան լուսանմարող պապարացիները նկատել են, որ նրա մատին մատանի չկա։

Նա մեկնել է Ավստրալիա, որպեսզի մասնակցի տեղի օծանելիքի ապրանքնանիշի միջոցառմանը։

Լուսանկարները՝ Getty, Magneticnews.com. au



© NEWS.am STYLE