«Արմեն Ջիգարխանյանը տանն է, ապաքինվում է». դերասանի ընկեր՝ Արթուր Սողոմոնյան

19:09   24 նոյեմբերի, 2018

Օրերս 83-ամյա դերասանին դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա երկու շաբաթ առաջ հայտնվել էր: Արտիստի երկրպագուները փորձում են հասկանալ՝ ինչ վիճակում է դերասանը, առավել եւս, որ երեկ պայծառատեսն ասել էր, որ դերասանը շատ վատ է եւ նրան թաքցնում են հանրությունից:

Չնայած, Արթուր Սողոմոնյանի խոսքով, Ջիգարխանյանն իրեն ավելի լավ է զգում, իսկ նրա հոսպիտալացման մասին խոսք ընդհանրապես չի եղել: Նրա հաղորդմամբ, դերասանը հիվանդանոցում չի եղել, այլ առողջարանում: Եվ նա արդեն այնտեղ չէ:

«Նա տանն է, ապաքինվում է», - ռուսական «Դնի» կայքը մեջբերում է Արթուր Սողոմոնյանի խոսքը: Ավելին՝ ըստ վերջինիս, շատ շուտով նա պատրաստվում է վերադառնալ աշխատանքին:

«Նա մտադիր է թատրոն գալ եւ տեսնել  «Մոլյերի» պրեմիերան, որը նա այդքան երկար սպասում էր», –ընդգծեց Սողոմոնյանը: նշենք, որ դրանից հետո Ջիգարխանյանի առողջության մասին նորություններ չեն եղել: Հանրության առաջ էլ նա չհայտնվեց: Դերասանի ամենամտահոգ երկրպագուները կասկածներ ունեն, որ անգամ ամենամտերիմները չգիտեն ինչ վիճակում է եւ որտեղ է գտնվում ժողովրդի սիրելին:



© NEWS.am STYLE