Ջենիֆեր Լոպեսի բոյֆրենդը եւ հանրահայտ հեռազգացը հրաշալի խաղ են խաղացել երգչուհու գլխին

22:10   24 նոյեմբերի, 2018

Բաաամ: Հրաշալի տեսանյութ է, ընկերներ: Այ սա իսկական պրանկ է: Նրանք հանդիպում են 18 ամիս, եւ ահա խնդրեմ)) Խոսքը Ջեյ Լոյի եւ Ալեքս Ռոդրիգեսի մասին է: Երգչուհու բոյֆրենդը որոշել է խաղ խաղալ ընկերուհու գլխին եւ դիմել է հայտնի իսրայելցի հեռազգաց, մենթալիստ Լիոր Սուշարդի ծառայություններին:

Եվ ահա, թե ինչ է ստացվել)))))

View this post on Instagram

A post shared by Alex Rodriguez (@arod) on

49-ամյա հայտնի կատարողը եւ նրա բոյֆրենդը իրենց տանը Գոհաբանության օրվա կապակցությամբ ընթրիք են կազմակերպել: Լոպեսը որոշ ժամանակով դուրս է եկել  դահլիճից եւ երբ վերադարձել է, ապա Լիորը բռնել է նրա ձեռքը, տարել այն աթոռի մոտ, որտեղ նա նստած էր (Ալեքսի կողքին) եւ մատի հարվածով քնեցրել է բոլոր ներկաներին)))) Ջենիֆերի արձագանքը շշմեցուցիչ է)))


© NEWS.am STYLE