«Այնքան եմ երազել այս կյանքի մասին». Գոհար Ավետիսյանը՝ երազանքներն իրականություն դարձնելու մասին

16:22   24 նոյեմբերի, 2018

Մոսկվայում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է շրջել տարբեր երկրներով եւ դիմահարդարման սիրահարների հետ կիսվել իր վարպետության դասերով: Այս օրերին հայտնի հայուհին Ռումինիայում է: Գոհարը չի մոռացել նոր լուսանկար տեղադրել իր Instagram-ում եւ պատմել հետեւորդներին, թե ինչպես են իր բոլոր երազանքները դարձել իրականություն:

«Այնքան եմ երազել այս կյանքի մասին… 5 տարեկանից երազում էի ճանապարհորդել, տեսնել տարբեր երկրներ, փորձել տարբեր խոհանոցներ, շրջել առեւտրի կենտրոններով, վայելել տեղական մթնոլորտը, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Այսպիսով, շուտով ես ստանում եմ բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում: Բայց ակադեմիայում սովորելու առաջին օրվանից սկսած բոլորին պատմում եմ, որ ես ոճաբան եմ ու խնդրում, որ դառնան իմ մոդելը… Հետո դիմահարդարման հանդեպ իմ սերը դարձավ իմ ամբողջ կյանքի մասնագիտությունը, որը ես անչափ սիրում եմ: Ահա՝ այսօր ես Ռումինիայում եմ, որտեղ վաղը կկայանա իմ վարպետության դասը: Շնորհակալ եմ տիեզերքին, որն իրականացրել է իմ բոլոր երազանքները: Ճանապարհորդել, ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ եւ կիսվել սեփական փորձով՝ ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել»,-գրել է դիմահարդարը:



© NEWS.am STYLE