Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, ցուցադրել է իր նուրբ դիմահարդարումն ու խորհուրդ հարցրել հետեւորդներից

17:28   24 նոյեմբերի, 2018

Երգիչ Արամեի կինը՝ գեղեցկուհի Աննա Թովմասյանը, բավականին ակտիվ է Instagram-ում: Սոցիալական ցանցի իր էջում Աննան հետեւորդների հետ կիսվում է պատրաստելու իր կարողություններով եւ խորհուրդներով, երբեմն էլ` ներկայացնում իր նոր look-երն ու ցուցադրում շքեղ կերպարները:

Իր հերթական հրապարակման մեջ Աննան ցուցադրել է իր նուրբ դիմահարդարումն ու խորհուրդ հարցրել հետեւորդներից:

«Առիթի եմ պատրաստվում, պետք է ձեր օգնությունը: Ի՞նչ make up անել՝ այս լուսանկարի դիմահարդարման նմա՞ն՝ նուրբ գույների մեջ, թե՞ ավելի արտահայտիչ՝ կարմիր շրթներկով»,-գրել է նա:

Աննայի հետեւորդների մեծամասնությունը դիմահարդարման հենց այս տարբերակն է խորհուրդ տվել, ոմանք էլ նշել են, որ նրան ցանկացած դիմահարդարում սազում է՝ կախված է առիթից եւ զգեստից:



© NEWS.am STYLE