Իրարանցում բրիտանական թագավորությունում․ արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլը տեղափոխվում են

16:17   25 նոյեմբերի, 2018

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Ուիլիամի հետ տարաձայնությունների պատճառով կտեղափոխվեն նոր բնակարան:

Օրերս հայտնի է դարձել, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից, ուր ապրում են Բրիտանիայի թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ։

Ինչպես հայտնում է Evening Standart-ը, Մեգանն ու Հարրին բնակություն կհաստատեն Ֆրոգմոր հաուսում, որտեղ կայացել է նրանց հարսանեկան արարողության հանդիսավոր ընդունելությունը։

Հարրին եւ Մեգանն ապրում են Նոթինգհեմի տարածքում գտնվող Քենսինգթոնյան պալատում։

Ենթադրվում էր, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կտեղափոխվեն պալատի ավելի մեծ սենյակ՝ երեխայի համար մանկական սենյակը պատրաստելու համար․ երեխան լույս աշխարհ է գալու գարնանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հարրի եւ նրա ավագ եղբորը՝ Ուիլիամի միջեւ «լարվածություն է ստեղծվել», ինչի հետեւանքով ստիպված են եղել փոխել ծրագրերը։



© NEWS.am STYLE