Կրքոտ Եվա Հերցիգովան ներկայացել է ներքնազգեստով (ֆոտո)

18:20   25 նոյեմբերի, 2018

Չեխ 45-ամյա սուպերմոդել Եվա Հերցիգովան հիանալի տեսք ունի եւ պատրաստ է շատ երիտասարդ հայտնիների իրենց տեղը ցույց տալ։ Գեղեցկուհին Yamamay ապրանքանիշի գովազդի համար լուսանկարվել է զուգագուլպաներով եւ ժանյակավոր ներքազգեստով։

Եվան կերպարը համալրել է վառ կարմիր շրթներկով եւ անփույթ գանգուրներով։

Կրքոտ շիկահերը, ով իր մոդելային կարիերան սկսել է 1989թ․-ին Պրահայում անցկացվող գեղեցկության մրցույթը հաղթելուց հետո, հայտարարել է․ «Ժամանակին Մոխրոտիկի մասին պատմություններն իրականություն էին դառնում։ Հայտնի մոդելները նման էին փոքրիկ արքայադստրերի եւ պարզապես օգտվում էին առավելություններից եւ հնարավորություններից, որոնք բացվում էին նրանց առաջ»։

Եվան հրաշալի տեսք ունի ներքնազգեստով եւ երկրպագուներին հիշեցնում է ամբողջ աշխարհում հայտնի դարձած Wonderbra ընկերությունը։

Աղբյուրը՝ The Sun

Լուսանկարները՝ THE MEGA AGENCY



© NEWS.am STYLE