15:37 25 նոյեմբերի, 2018Երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով հանրությանը հայտնի է մի շարք սերիալներից, վերջերս բավական պասիվ է սոցցանցերում: Նա հաճախ գրառումներ չի կատարում, չի ուրախացնում երկրպագուներին իր նոր լուսանկարերով:
Դերասանուհին վերջերս ամուսնացել է եւ միկրոբլոգի իր էջում հարսանիքից մի քանի լուսանկար է հրապարակել։ Այս անգամ Շուշաննան Instagram-ի story-ների հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, հարսանեկան արարողությունից լուսանկար է ներկայացրել։

Երիտասարդ դերասանուհին լուսանկարում մայրիկի հետ է, ով համբուրում է Շուշաննային։ Դերասանուհին չի մեկնաբանել լուսանկարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին այսօր միկրոբլոգի իր էջի story հավելվածում լուսանկար էր հրապարակել լողավազանից։ Լուսանկարը մեկնաբանված չէր։