«Համեղ» հայ-վրացական տրիո․ Մարտիրոսյան, Չումակով եւ Պավլիաշվիլի (վիդեո)

20:03   25 նոյեմբերի, 2018

«Я люблю тебя до слез» Ալեքսանդր Սերովի այս երգն են միասին կատարել շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, երգիչ Ալեքսեյ Չումակովը եւ երգիչ, կոմպոզիտոր Սոսո Պավլիաշվիլին։ Այն տեղի է ունեցել ընկերական երեկույթի ժամանակ եւ համացանցում հայտնվելուց հետո այն անմիջապես հայտնի է դարձել։

Կատարմանը հմայք են հաղորդել ներկա հայտնիները, թեթեւ արբած հյուրերն իրենց կանանց հետ։ Սակայն օգտատերերին եւ երկրպագուներին հատկապես դուր է եկել, երբ պրոցեսին միացել է Սոսո Պավլիաշվիլին։ Նա նվագակցել է ընկերներին, ապա վերցրել է բարձրախոսը եւ կատարել եւս մի քանի հայտնի երգեր։



© NEWS.am STYLE