Լեւոնի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

20:25   25 նոյեմբերի, 2018

Այս պահին Մինսկում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը, որի շրջանակում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոնը:

Մեր պատվիրակը հանդես եկավ 17-րդ համարի ներքո եւ մրցույթի երկրպագուներին աշխուժացրեց իր L.E.V.O.N երգով, որը հեղինակել է Արտեմ Վալտերը: 12-ամյա պատանին եույթ ունեցավ շատ հանգիստ, ինքնավստահ, իսկապես վայելելով բեմում անցկացրած ամեն մի վայրկյանը:

Լեւոնը հանդիսատեսին ներկայսցավ այն կերպարով, որով հասցրել էր սիրվել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթից: Շուտով պարզ կդառնա, թե որ հորիզոնականում կլինի Հայաստանը, սակայն նշենք, որ երեկ եվրատեսիլյան Wiwibloggs հայտնի կայքն ամփոփել էր իր ընթերցողների շրջանում հայտարարված քվեարկությունը, որի առաջատարը Լեւոնն էր:



© NEWS.am STYLE