«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հաղթողը Լեհաստանն է. Լեւոնը 9-րդ հորիզոնականում է

21:27   25 նոյեմբերի, 2018

Րոպեներ առաջ Մինսկում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Ռոքսանա Վեյգելը ժյուրիի եւ օնլայն քվեարկության շնորհիվ հավաքեց 215 միավոր:


Հայաստանի ներկայացուցիչ Լեւոնը մրցույթում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Լեւոնն ընդհանուր առմամբ հավաքեց 125 միավոր:

12-ամյա Լեւոնը մրցույթին ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած L.E.V.O.N երգով: Այս տարի Հայաստանից եւս հնարավոր եղավ քվեարկել մեր ներկայացուցչի օգտին առցանց` www.jesc.tv կայքի միջոցով:

Ի դեպ, երեկ եվրատեսիլյան Wiwibloggs կայքն ամփոփել էր իր ընթերցողների շրջանում ամփոփված քվեարկությունը, որի հաղթող էր ճանաչվել Լեւոնը:



© NEWS.am STYLE