Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակով լուսանկարվել է հայկական գորգի ֆոնին

12:02   26 նոյեմբերի, 2018

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է ներկայացրել։

Ալեքսիսը լուսանկարվել է հայկական գորգի ֆոնին՝ իր կողմից ստեղծված Shakmat կոնյակով լի բաժակը ձեռքին։ «Մտածելով անցյալի մասին, տոնելով կյանքը, կառուցելով ապագան»,- մակագրել է ամերիկահայ գործարարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեքսիս Օհանյանը հայտնել էր, որ Shakhmat անունով կոնյակի արտադրություն է սկսել։

«Այսօր աշխարհին ներկայացնում են նոր հայկական կոնյակ՝ Shakmat: Սկզբնական շրջանում արտադրվել է 2400 շիշ, և եթե ցանկանում եք ձեռք բերել, մուտք գործեք նույնանուն կայքը»,- գրել էր Ալեքսիս Օհանյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր օգնել են 23-ամյա հայկական ավանդույթն աշխարհին հասցնել։

Ավելի վաղ Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն իր Instagram-ում ներկայացրել է մի լուսանկար, որ ամառը Հայաստան այցի ժամանակ է արել։

Լուսանկարում Ալեքսիսը ընկերների հետ է, բիզնեսմենը ծիրանների վրա իր սարքած կոնյակն է լցնում։ Նա վերջերս հանրությանը ներկայացրել է Shakmat կոնյակը, որը Հայաստան այցից հետո է որոշել արտադրել։

«Սա այն սեզոնն է, երբ ես տալիս եմ։ Գիտեք, ես այս տարի իմ ընկերներին եւ սիրելիներին Shakmat կոնյակ կհյուրասիրեմ։ Այն համ եւ պատմություն ունի։

Նկատեք, որ հայկական ծիրանը (լավագույնն աշխարհում) առանձին է վաճառվում» - լուսանկարի տակ գրել է Ալեքսիսը։



© NEWS.am STYLE