Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեններն իրենց սեփական կոսմետիկ միջոցների համար արված նոր ֆոտոշարքում

13:24   26 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը գիտի ինչպես գումար վաստակել։ 38-ամյա հայուհին իր կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ թողարկել են իրենց համատեղ կոսմետիկ միջոցների երկրորդ հավաքածուն, որը կրում է The KKW X KYLIE II անվանումը։

Ռեալիթի շոուի աստղը հրապարակել է լուսանկարների շարք, որը նվիրված է նոր կոսմետիկ միջոցներին։

Լուսանկարում Քիմը գեղեցկուհի քրոջ հետ է, հանգստայան օրերին 250 000 դոլարով ձեռք է բերել Lamborghini մակնիշի ավտոմեքենա։

Իր գնման մասին Քայլին պատմել է Instagram-ի սթորիզում:

«Ես բավական շատ ջանացել եմ եւ ձեռք բերել այն», - լուսանկարին կից գրել է Քայլի Ջեները:

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղն իր ավտոտնակում արդեն մի քանի շքեղ մեքենա ունի:

Անցյալ տարի Քայլին դարձավ պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ միլիոնատերը, որը ներառվել էր Forbes-ում:



© NEWS.am STYLE