Մնաս բարով, մաեստրո․ մահացել է Բեռնարդո Բերտոլուչին

13:01   26 նոյեմբերի, 2018

Այսօր Հռոմում 77 տարեկան հասակում մահացել է հանրահայտ իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին, հայտնում է Corriere della Sera եւ Repubblica թերթը։

78 տարեկանում մահացել է իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին․ այս մասին հայտնել է La Repubblica թերթը։ Մահվան պատճառը դեռ չի հրապարակվում։

Վարպետի ֆիլմերով մեծացել եւ դաստիարակվել է կինոմանների մի սերունդ, ինչու չէ, նաեւ հասարակ մարդկանց, որոնք գնահատում են արվեստը։ Բերտոլուչիի առավել հայտնի ֆիլմերից են՝ «Կոնֆորմիստ» (Il Conformista, 1970) եւ «Վերջին տանգոն՝ Փարիզում» (Ultimo tango a Parigi, 1972), «Փոքրիկ Բուդդա» (Little Buddha, 1993), «Փոքրիկ կայսր» (The Last Emperor, 1987) «Երազողները» (The Dreamers, 2003), «Պլստացող գեղեցկություն» (Stealing Beauty, 1996)  , «Վերջին կայսրը» (The Last Emperor, 1987), - առանց այդ ֆիլմերի այժմ անհնար է պատկերացնել համաշխարհային կինոմատոգրաֆը։։ «Վերջին կայսրը» ֆիլմի համար ռեժիսորը ստացել է 9 «Օսկար»։

Մաեստրոյի արվեստը բազմիցս  արժանացել է բարձր պարգեւների․ «Օսկար» (1987), «Ոսկե Գլոբուս» (1988), BAFTA (1989), Բեռլինի միջազգային կինոփառատոն (1970), Վենետիկյան կինոփառատոն (1997, 2007)։ 2011թ․-ին Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակ, իսկ 2013թ․-ին  «Փառքի արահետում» բացվել է նրա աստղը։ 2014թ․-ին Հռոմում Նոբելյան մրցանակի մրցանակակիրների գագաթնաժողովին (Peace Summit Award) Բեռնարդո Բերտոլուչին մարդու իրավունքների բնագավառում ներդրման համար ստացել է մրցանակ։



© NEWS.am STYLE