Փոքրիկ Դիանա Գեւորգյանը պատրաստում է «Лучше всех» շոուի եթերում

16:33   26 նոյեմբերի, 2018

Գերմանիայից 4-ամյա Դիանա Գեւորգյանը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի նոր թողարկման ժամանակ ցուցադրել է խոհարարական ունակությունները։

Փոքրիկը հաղորդավար Մաքսիմ Գալիկինին պատմել է, որ երկու տարեկանից պատրաստում է բորշ, հաց եւ աղցաններ։Հայտնի երգչուհի Ալինա Ջանաբաեւայի հետ Դիանան պատրաստել է ռուսական բորշ՝ պատմելով, որ ապրում է Նյուրնբերգում եւհաճախում է միանգամից երկու մանկապարտեզ՝ ռուսական եւ գերմանական։ «Գերմանականում ուրախ է եւ այնտեղ կերակրում են, իսկ ռուսականում պետք է լսել դաստիարակչուհուն եւ ուտելիքը պետք է տանել քեզ հետ», - խորհուրդ է տվել փոքրիկ խոհարարը։



© NEWS.am STYLE