ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 նոյեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր կյանքում տեղի կունենան փոփոխություններ, որոնք միաժամանակ եւ կուրախացնեն եւ կվախեցնեն ձեզ: Դուք, իհարկե, կարող եք փախչել այդ փոփոխություններից, բայց մտածեք` արդյոք արժե՞ այդպես վարվել:

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը կկարողանան լուծել իրենց ընտանեկան խնդիրները: Եթե ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան չի տվել, կամ պարտք է մնացել, այսօր այդ հարցերը հեշտությամբ կհարթվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք այնքան էլ շփվող չեք լինի, ձեզ ոչ մեկ էլ չի ստիպի, որ լինեք այդպիսին: Այնպես որ` շատ հանգսիստ շփումը կարող եք փոխարինել մեկ բովանդակալից հաղորդագրությաբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ համոզել, որ անեք ինչ-որ քայլ, սակայն եթե դա նրա մոտ ստացվի, ապա ինքներդ շնորհակալ կլինեք նրան: Հասկացեք, որ ձեր սիրելին միայն ձեր լավն է ուզում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր է` վարակվեք աստղային հիվանդությամբ: Թե ումից, դժվար է ասել: Մի բան է միայն պարզ` այսօր շատերի հետ կբախվեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կփորձեք փոխել բոլորին ու ամեն ինչ: Ամենից շատ ճնշում կգործադրեք ձեր սիրելիի վրա, այն էլ այն դեպքում, երբ խնդիրը ոչ թե նրանց մեջ է, այլ ձեր:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր լավագուն ընկերը կլինի նաեւ ձեր լավագույն խորհրդատուն: Նա ձեզ կլսի, կփորձի օգնել ամեն հարցում: Նույնիսկ, կցանկանա ձեր սիրելիին հասկացնել ձեր զգացմունքների մասին: Եթե կարծում եք, որ վերջին նշվածի կարիքը չկա, ապա նախապես զգուշացրեք նրան, որ այդպիսի բան չանի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հնարավոր է` հրապուրվեք ինչ-որ մեկով: Սակայն մի վախեցեք` ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա դա ոչ մի հետք չի թողնի: Մեկ շաբաթից արդեն կմոռանաք այդ անձնավորության մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելիի համար դարձեք հոգատար մայրիկ, անգամ եթե արական սեռի ներկայացուցիչ եք: Համբերատարությամբ վերաբերվեք նրա թերություններին: Միայն դուք կարող եք նրան ճիշտ ուղի ցույց տալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ անհասկանալի թեմաներ կսկսի քննարկել, ինչը ձեզ կզարմացնի: Հասկարեք նրան, որ ձեզ այդքան էլ չի հտաքրքրում այն ամենը, ինչի մասին նա խոսում է: Եթե նա հասկանա եւ փակի տվյալ թեման, ուրեմն անգին անձնավորություն է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր վնասակար սովորություններից մեկն այսօր որոշիչ դեր կխաղա ձեր անձնական կյանքում: Միգուցե, դրա շնորհիվ ձեզ նկատի ձեր կյանքի երկրորդ կեսը: Կամ էլ, եթե ադեն գտել եք այդ կեսին, ձեր հարաբերությունները կանցնեն հաջորդ փուլ:

ՁԿՆԵՐ

Մինչ ինչ-որ մեկին հմայելը, հիշեք, որ դուք պատասխանատու եք նրանց համար, ովքեր ձեզ սիրահարված են: Եթե այդ պատասխանատվությանը դեռեւս պատրաստ չեք, ուրեմն միգուցե պետք չէ՞ շարունակել սկսածը: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE