Ննջասենյակներ, բար եւ մարզադահլիճ. Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Քանյե Ուեսթի մասնավոր Boeing 747-ը

10:01   27 նոյեմբերի, 2018

Ապրելը լավ է, իսկ լավ ապրելը՝ էլ ավելի լավ: 38-ամյա Քիմ Քարդաշյանը որոշել է ցույց տալ օդանավը, որը Քանյե Ուեսթն օգտագործում է որպես իր գրասենյակ:

Հայուհին Instagram-ի իր սթորիզում նյութ է հրապարակել, որում երեւում է Boeing 747 օդանավը, որը ռեփերին է տրամադրել Adidas ֆիրման, որի հետ երաժիշտը համագործակցում է: Օդանավում կա մարզադահլիճ, մի քանի ննջասենյակ եւ բար:

Ռեալիթի շոուի աստղը հոլովակում նշել է. «Ոչ մի առանձնահատուկ բան չկա, պարզապես նստում եմ մասնավոր Boeing 747-ի մեջ, որը հիմա Քանյեն է օգտագործում: Մեր ննջարանն ուղղակի արտակարգ է: Մասնավոր Boeing 747-ն ահա այսպիսին է:

Ես նախկինում նման ոչ մի բան չեմ տեսել, Աստված իմ, սա ուղղակի խելացնորություն է»:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE