Ամբողջովին մերկ Քորթնի Քարդաշյանը՝ GQ Mexico-ի ֆոտոշարքում

15:14   27 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, GQ Mexico ամսագրի հունվարի համարի գլխավոր հերոսուհին է։ Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը զարդարել է ամսագրի շապիկն ու էջերը։

Ֆոտոշարքի լուսանկարներից երկուսում հայուհին ամբողջությամբ մերկ է։

Քորթնիին լուսանկարել է ամերիկացի լուսանկարիչ Մայքլ Շվարցը, ով բացի GQ-ից, համագործակցում է նաեւ Victoria's Secret-ի, Hugo Boss-ի, Universal Music-ի, V Magazine-ի, Vogue-ի, Harper's Bazaar-ի, Dazed & Confused-ի հետ։

Ավելի վաղ 38-ամյա Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել ինքնաթիռը, որը Քանյե Ուեսթն օգտագործում է որպես գրասենյակ։ Instagram-ի story հատվածում հայուհին հրապարակել էր Boeing 474-ի լուսանկարը, որը ռեփերին է տրամադրել Adidas ընկերությունը։



© NEWS.am STYLE