Գարիկ Մարտիրոսյանին ծաղրել են «Прожарка» հաղորդման ընթացքում

17:15   27 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը «Прожарка» շոուի գլխավոր հերոսն է դարձել։ Շոուն հեռարձակվում է ТНТ4 հեռուսալիքով, որի ընթացքում հայտնի աստղերն իմանում են հասարակական կարծիքն իրենց մասին, լսում կատակներ իրենց անձնական կյանքի, ստեղծագործության, կարիերայի, արտաքին տեսքի մասին։

Գարիկ Մարտիրոսյանն անձամբ է հայտնել իր մասնակցության մասին, իսկ նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաղորդման նկարահանումը մեկնաբանել է հետեւյալ կերպ․«Երեկ Գարիկը մասնակցել է «Прожарка» հաղորդմանը։ Դրա ընթացքում երիտասարդներն, ովքեր երազում են հայտնի դառնալ, կատակում են մարդկանց վերաբերյալ, ովքեր արդեն իսկ հայտնի են։

Անկեղծ ասած՝ Գարիկը, ճանաչելով իմ բռնկուն բնավորությունը, չէր ցանկանում ինձ իր հետ տանել՝ անհանգստանալով երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին, ովքեր ճակատագրի կամքով պարտավոր էին կատակներ անել իր մասին։ Բայց ես խոսք էի տվել, որ ոչ մի բառ չեմ ասի։

«Բացարձակապես ծիծաղ չառաջացնող» կատակներից հետո ես ձեռնոց էի նետում երեխաներին եւ լուռ «գոռում», որ բոլորին մենամարտի եմ հրավիրում։ Երեխաներն, ովքեր ծնվել են այլ դարաշրջանում, առհասարակ չէին հասկանում իմ ուղերձը եւ նետածս ձեռնոցներն ընդունում էին որպես գովազդային ակցիա։

Հետո ես սկսեցի բութ մատիս կտրուկ շարժումով կտրել կոկորդս՝ ակնարկելով․ «Եթե չդադարեք ծաղրել ամուսնուս, ձեր վերջը եկել է»։ Ծերացած դեռահասներն ինձ այս անգամ էլ չհասկացան, սկսեցին ջուր բերել՝ մտածելով, որ հուզմունքից կոկորդս չորացել է։ Իմ մյուս ժեստն այն մասին, որ խոստանում եմ բոլորին իրենց տեղը ցույց տալ, նույնպես լուրջ չընդունվեց։ Հաղորդման ավարտին ես սպառել էի ժեստերի լեզվով  սպառնալիքներ հնչեցնելու պաշարը եւ հոգնած մի լավ ծիծաղեցի։

Հ․Գ․ Հաղորդումը շատ լավ է ստացվել, կեցցեն երեխաները, հիանալի հումորիստներ են։ Նրանց մուտքը չեմ տեսել, բայց ավարտը հրաշալի էր»։  



© NEWS.am STYLE