Սոֆյա Պողոսյանը հրապուրիչ կերպարում

14:43   27 նոյեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում չլինելով բավականին ակտիվ, այնուամենայնիվ կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Այսօր Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել է գեղեցիկ դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ։ Նա կրում է ամառային, արծաթափայլ վերնաշապիկ։ Լոոսանկարին կից Սոֆյան մեջբերել է Օշոյի խոսքերը․

 «Արտասովոր լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է։ Լիցքաթափվել եւ լինել սովորական՝ իրականում արտասովոր է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել էր հրապուրիչ տեսքով։ Սոֆյան միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր նուրբ դիմահարդարմամբ։ Հրապուրիչ լուսանկարին կից յորահատուկ գեղեցկությամբ փայլող մոդելը կատարել էր ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը․ «Կառավարիր տրամադրությունդ, այլապես եթե այն չհնազանդվի, ապա կհնազանդեցնի»։

 



© NEWS.am STYLE