«Կատուս ծաղիկներ է կերել եւ հիվանդացել»․ VARDA

19:04   27 նոյեմբերի, 2018

Վերջին շրջանում VARDA-ն բավական հաճախ է հետեւորդների հետ կիսվում մտքերով։ Այս անգամ հայուհին անհանգստացել է, քանի որ նրա՝ Տիտո անունով կատուն հիվանդացել է։

«Անքուն գիշեր։ Կատուս հիվանդացել է։ Ծաղիկներ է կերել եւ կարծես թունավորվել է։ Սպիտված էի նրան կլինիկա տանել։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կկարգավորվի։ Գիտեի՞ք, որ կատուների մոտ եւս բշտիկացան է լինում»,- լուսանկարը մակագրել է հայուհին։

Ավելի վաղ հայուհին լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ 8 տարի առաջ «Մի թող ինձ մենակ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում առաջին անգամ աշխատում էր ոճաբանի հետ եւ այդ տարիներին ոճաբանի մասնագիտությունն իրեն կասկածելի էր թվում։

«Տեսահոլովակի նկարահանումից հետո ես հասկացա, որ կարեւոր չէ՝ ինչ տեսախցիկով կամ ֆոտոխցիկով են քեզ նկարում․ եթե դու շատ վատ հագուստ ես կրում, պատկերը վատը կլինի։ Այդ տեսահոլովակում հրաշալի էր ամեն ինչ՝ հագուստ, գաղափար, օպերատոր, ռեժիսոր։ Բայց ամենակարեւորն այն էր, որ ես հասկացա՝ որքան եմ աճել գիտելիքների շնորհիվ, որոնք հասցրել եմ ստանալ պրոֆեսիոնալ ոճաբանի հետ աշխատանքի ընթացքում, թեեւ այդ պահին պատրաստ չէի ընդունել նրա շատ խորհուրդներ․․․»- գրել էր նա։ 



© NEWS.am STYLE