Ռուսաստանում սպառնալիքների պատճառով չեղարկվել է ռեփեր Էլ Ջեյի համերգը

18:10   27 նոյեմբերի, 2018

Ռուսաստանում չեղարկվել է ռեփեր Էլ Ջեյի համերգը նրա հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Ռեփերն այս օրերին Notorious Tour (Episode 2) անվամբ շրջագայություններ է անցկացնում։ Յակուտսկում ելույթը նախատեսված էր նոյեմբերի 28-ին։

Կազմակերպիչների խոսքով՝ արտիստի հասցեին սպառնալիքներ են հնչել․ անհայտ անձիք կոչ են արել «ծեծի ենթարկել նրան եւ սպանել»։ Թեեւ արդեն իսկ 1․5 հազար տոմս է վաճառվել, կազմակերպիչները սպիտված են եղել չեղարկել համերգը՝ ելույթի ընթացքում եւ դրանից հետո հնարավոր միջադեպերից խուսափելու համար։

«Արտիստն անձամբ սպառնալիքներ է ստացել։ Կոչ էին անում ծեծել եւ սպանել մարդու, ով ստեղծագործում է եւ Ռուսաստանում ամենաշատ լսվող կատարողներից է»,- ասված է համերգի էջում։  

Ռեփերի երկրպագուներին խոստացել են վերադարձնել տոմսերի գումարները։



© NEWS.am STYLE