Մելանյա Թրամփն Ամանորին ընդառաջ զարդարել է Սպիտակ տունը

15:42   27 նոյեմբերի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ցուցադրել է Սպիտակ տան ամանորյա զարդարանքը՝ տեսանյութ հրապարակելով սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում։

ԱՄՆ առաջին տիկինն, ով առանձնանում է հրաշալի ոճով, տեսանյութում զբոսնում է Սպիտակ տանը՝ ցույց տալով՝ որքան գեղեցիկ տեսք ունի երկրի ղեկավարի կեցավայրը։

Այս տարի Սպիտակ տունը հայրենասիրական ոճով է զարդարված։ Սպիտակ տան պաշտոնական կայքը հայտնում է, որ յուրաքանչյուր սրահի զարդարանք նվիրված է ԱՄՆ պատմության կարեւոր դեմքերին ու իրադարձություններին։

Մելանյա Թրամփը սեւ վերարկու է կրում։

Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE