«Տոնական շունչն արդեն այնքան շոշափելի է»․ Լուսինե Թովմասյանը՝ կարճ զգեստով

18:37   27 նոյեմբերի, 2018

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, ով արժանացել է «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» տիտղոսներին, Instagram-ի իր էջում հրապարակում է նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարներ։

Այսօր գեղեցկուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել տոնածառի ֆոնին։ Լուսանկարում Լուսինեն երկար, գունավոր ականջօղեր է կրում եւ սեւ հագուստ։

«Այո, մի քիչ էլ... ու նա այստեղ կլինի:

Տոնական շունչն արդեն այնքան շոշափելի է։ Թվում է` ձեռքդ մեկնես, կբռնես։ Բայց դեռ ամփոփելու, կիսատն ամողջացնելու ժամանակ ունենք։ Հետհաշվարկը սկսված է։ Խոստովանեք, որ դուք եւս սպասում եք»,- լուսնկարը մակագրել է Լուսինե Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միկրոբլոգի story-ների հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, Լուսինե Թովմասյանը ներկայացել էր նոր կերպարում։ Մոդելը կարճ, շիկահեր մազերով էր։



© NEWS.am STYLE