Pre-fall 2019․ Valentino-ն՝ ծագող արեւի երկրում

20:24   27 նոյեմբերի, 2018

Թեեւ Չինաստանում Dolce&Gabbana ապրանքանիշի ցուցադրության անոնսի ձախողման հետ կապված կրքերը դեռեւս չեն հասցրել հանդարտվել, եւս մի նորաձեւության տուն է ուղեւորվել Ասիա։

Պյեր Պաոլո Պիչիոլիի գլխավորած Valentino ապրանքանիշի ցուցադրությունը հաջողված էր։ Տոկիոյի հանրությունը հիացած էր աշուն-ձմեռ 2019/2020 նոր հավաքածուով, հայտնում է Jetsetter-ը։

Պյեր Պաոլո Պիչիոլին հիասքանչ էր։ Ոգեշնչվելով 70-ականներով եւ օրիգամիի արվեստով՝ նա հարգանքի տուրք մատուցեց երկրին՝ ներկայացնելով մի քան ավանդական կերպար խորհրդանշական սպիտակ եւ կարմիր գույներով։

Նրան օգնել են Կայա Գերբերը, ինչպես նաեւ մոդել Սերենա Մոտոլան, պոետ Ռուպի Կաուրը։ Հավաքածուի ցուցադրությունը կայացել է Warehouse Terrada կենտրոնում, որպես դեկորացիա օգտագործվել են ալ վարդերի տերեւները։

Լուսանկարները՝ Jetsetter



© NEWS.am STYLE