ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 նոյեմբերի, 2018

ԽՈՅԵՐ 

Կարող եք հանգիստ շունչ քաշել: Փորձություններն այսքանով ավարտված են: Այժմ դուք եւ ձեր սիրելին կարող եք փոքր-ինչ հանգստանալ, եթե, իհարկե, այդ դժվարությունները ձեզ չեն բաժանել: 

ՑԼԵՐ

Աստղերը չեն կարող որեւէ հստակ բան ասել ձեզ այսօր: Նույնիսկ նրանց համար ձեր օրը լի կլինի անսպասելի իրադարձություններով: Այսօր, առավել, քան երբեւէ, ձեր կյանքը ձեր ձեռքերում է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ խորհուրդ է տրվում լավ հարաբերություններ ստեղծել ձեր սիրելիի մտերիմների հետ: Նրա համար շատ կարեւոր կլինի գիտակցել որ իր համար թանկ մարդիկ ձեզ եւս հետաքրքրում են:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին որոշակի հստակություն կակնկալի ձեր հարաբերություններից: Հետեւաբար, եթե որեւէ հստակ պատասխան նրան չեք կարող տալ, ուրեմն մտածեք ինչ-որ արդարացում, որով կարող եք նրան մի որոշակի ժամանակով շեղել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին այսօր ուրախ կլինի այն մտքից, որ դուք նրա կյանքում գոյություն ունեք: Հետեւաբար, փորձեք չհիասթափեցնել նրան եւ ամեն դեպքում մի ամբողջ օր համապատասխանեք այն կերպարին, որը նա է ցանկանում տեսնել ձեր մեջ:

ԿՈՒՅՍԵՐ

Զարմանալի է, բայց այսօր դուք չեք ցանկանա մտածել ձեր արարքների հետեւանքների մասին՝ անգամ, եթե դա վերաբերի ձեր հարաբերություններին: Արեք այն, ինչ հարմար եք գտնում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե այն, ինչ անում եք, անիմաստ ժամանակի կորուստ է: Սակայն ձեր սիրելին ճիշտ հակառակն է կարծում: Աստղերը խորհուրդ են տալիս համաձայնել նրա հետ: Չէ՞ որ ամեն ինչ անում եք նրան գոհացնելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեզ խորհուրդ է տրվում այսօրվա գործը վաղվան չթողնել, քանի որ, եթե դա չանեք այսօր, այլեւս երբեք չեք անի: Դրանից կարող է տուժել նաեւ ձեր անձնական կյանքը: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք է հիշեք, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբն են միայն: Հետեւաբար, այսօրվա անհաջող հարաբերությունները ձեր սիրելիի հետ ապագայի համար նոր հնարավորություններ կստեղծեն: Կարեւորը` կյանքի փորձությունները ճիշտ հաղթահարելն է: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզանից ստանալ անհնարինը, եւ նա դրա համար ամեն ինչ կանի: Նա չի հասկանա, որ այն, ինչ պահանջում է, դուք չեք կարող նրան տալ։ Ստիպված կլինեք բացատրել, թե ինչու:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը  շատ օգտակար խորհուրդ կտա ձեզ: Հետեւեք նրա խորհդին, քանի դեռ այն կարող է դրական արդյուքն ունենալ: Միայն օպերատիվության շնորհիվ կարող եք լուծել ձեզ տանջող խնդիրները:

ՁԿՆԵՐ 

Մտածեք այն ամենի մասին, ինչը դեռ չեք հասցրել անել: Ձեր սիրելիի հետ ցուցակ կազմեք, թե ինչ պետք է անեք առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, որպեսզի հնարավորինս հաճույք ստանաք կյանքից: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE