Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել

12:10   28 նոյեմբերի, 2018

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել։ 38-ամյա հայուհին Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարում սպիտակ երեկոյան զգեստով է։ Լուսանկարն արվել է Լոնդոնում Վիվիեն Ուեսթվուդի հեղինակած զգեստը փորձելիս։

«Լուսանկարը գտա հեռախոսիս մեջ»,- մակագրել է Քիմը։  

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էր Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի նոր էպիզոդը, որի ընթացքում 38-ամյա հայուհին նոր փաստեր էր ներկայացրել իր կյանքի մասին։ Քարդաշյանը հայատարարել է, որ կյանքում երկու անգամ է թմրամիջոցներ, մասնավորապես էքստազի օգտագործել։

«Էքստազի օգտագործել եմ երկու անգամ։ Առաջին անգամ, երբ ամուսնացա, երկրորդը՝ սեքս տեսանյութը ձայնագրելիս։ Ամեն վատ բան տեղի ունեցավ հենց դրա պատճառով»,- հայտարարել էր Քիմ Քարդաշյանը։

TMZ-ն կապվել էր աստղի նախկին ընկերոջ Ray J-ի հետ, ում ներկայացուցիչները մեկնաբանել էին հայտարարությունը։

«Քիմը թմրամիջոցներ եւ ալկոհոլ չի օգտագործել սեքս ձայնագրության նկարահանման ընթացքում։ Նա մարիխուանա է օգտագործել նկարահանումից հետո։ Քիմն ակնարկում է, թե ձայնագրությունը կատարելիս այնքան էլ չի հասկացել՝ ինչ է անում, թեեւ ի սկզբանե իմացել է՝ ինչ է անում եւ ինչու»,- հայտնել էր երգչի ներկայացուցիչը։



© NEWS.am STYLE