73-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին արդեն կահավորել է մանկական սենյակը

15:15   28 նոյեմբերի, 2018

Օրերս Եվգենի Պետրոսյանը բաժանվել է Ելենա Ստեպանենկոյից։ Դատական գործընթացն ավարտված չէ․ ունեցվածքի շուրջ որոշիչ պայքար է սպասվում։ Ըստ որոշ գնահատականների՝ դրա արժեքը կազմում է 1,5 մլրդ ռուբլի։ Ամուսնալուծության պատճառ է դարձել Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին՝ Տատյանա Բրուխունովան։ Ինչպես հայտնում է «КП»-ն, Տատյանան վերանորոգում էր սկսել էլիտար բնակարանում։

Նա Մոսկվայում էլիտար անշարժ գույք է ձեռք բերել նախորդ տարի 280 մլն ռուբլիով։ Վերանորոգումն արդեն ավարտվել է։ Դիզայնը պատվիրել է հենց Բրուխունովան։

Դատելով դրանից՝ Բրուխունովայի եւ Պետրոսյանի կյանքում իսկական սենսացիա է սպասվում։

Բնակարանում մանկական սենյակ է կահավորվել նորածինների համար նախատեսված երկու մահճակալով։ Սենյակը հիմնականում կապույտ գույներով է։

Աշխատասենյակը բավական նման է Եվգենի Պետրոսյանի նախորդ մեծ աշխատասենյակին։

Լուսանկարները՝ «КП», estee-design.ru



© NEWS.am STYLE