Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ժամանել են Տոկիո եւ այցելել հայտնի նկարիչ Տակաշի Մուրակամիին

13:05   28 նոյեմբերի, 2018

Հիմա արդեն պարզ է՝ ինչու էր Քիմ Քարդաշյանը երեկ հրապարակում Boeing 747 ինքնաթիռի լուսանկարը, որը Քանյե Ուեսթն օգտագործում է որպես գրասենյակ։

Օդանավի մեջ մի քանի ննջասենյակ, բար, խոհանոց ու սպորտային ակումբ կա։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Տոկիո են ժամանել եւ այցելել ճապոնացի հայտնի նկարիչ Տակաշի Մուրակամիին։ Twitter-ի իրենց էջերում լուսանկարը հրապարակել են թե Քիմ Քարդաշյանը, թե նկարիչը։

Տակաշին ժամանակակից նկարիչ է, դիզայներ, քանդակագործ, ով ապրում եւ ստեղծագործում է երկու քաղաքներում՝ Տոկիո եւ Նյու Յորք։

«Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այսօր այցելել են իմ ստուդիա»,- գրել է նկարիչը։

Հանգստյան օրերին հրապարակվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի նոր էպիզոդը, որի ընթացքում 38-ամյա հայուհին նոր փաստեր է ներկայացրել իր կյանքի մասին։

Քարդաշյանը հայատարարել է, որ կյանքում երկու անգամ է թմրամիջոցներ, մասնավորապես էքստազի օգտագործել։

«Էքստազի օգտագործել եմ երկու անգամ։ Առաջին անգամ, երբ ամուսնացա, երկրորդը՝ սեքս տեսանյութը ձայնագրելիս։ Ամեն վատ բան տեղի ունեցավ հենց դրա պատճառով»,- հայտարարել էր Քիմ Քարդաշյանը։

TMZ-ն կապվել է աստղի նախկին ընկերոջ Ray J-ի հետ, ում ներկայացուցիչները մեկնաբանել են հայտարարությունը։

«Քիմը թմրամիջոցներ եւ ալկոհոլ չի օգտագործել սեքս ձայնագրության նկարահանման ընթացքում։ Նա մարիխուանա է օգտագործել նկարահանումից հետո։ Քիմն ակնարկում է, թե ձայնագրությունը կատարելիս այնքան էլ չի հասկացել՝ ինչ է անում, թեեւ ի սկզբանե իմացել է՝ ինչ է անում եւ ինչու»,- հայտնել է երգչի ներկայացուցիչը։

Քիմի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ հայուհին եղել է թմրամիջոցների ազդեցության տակ եւ որ այդ փորձը նրան թույլ է տվել մեկընդմիշտ հրաժարվել վատ սովորությունից։



© NEWS.am STYLE