«Վերջապես գտել եմ օրական 2 լիտր ջուր խմելու հնար»․ Լիլիթ Հովհաննիսյանի նուրբ լուսանկարները

14:39   28 նոյեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրական 2 լիտր ջուր խմելու հնար է գտել։

Երգչուհին իր միկրոբլոգում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում նուրբ դիմահարդարմամբ է, գանգուր մազերով։

«Ջուր քիչ խմող մարդիկ, վերջապես գտել եմ օրական 2 լիտր ջուր խմելու հնար. 
ջրին ավելացնում եմ վարունգ կամ ազնվամորի։

Հ.Գ. Ո՞վ ունի ուրիշ լավ տարբերակ»,- լուսանկարները մակագրել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր կապույտ վերնաշապիկ, երկնագույն, զոլավոր տաբատ։ Լուսանկարն արված էր Դուբայում։



© NEWS.am STYLE