Քայլի Ջենները գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երիտասարդների ցանկը

20:07   28 նոյեմբերի, 2018

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը։ Այն գլխավորում է 21-ամյա Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի քույրը։ Կոստմետիկայի արտադրությամբ զբաղվող «Kylie Cosmetics» ընկերության սեփականատեր Քայլիի տարեկան եկամուտը կազմել է 166,5 մլն դոլար։

Ցանկի երկրորդ հորիզոնականում բրիտանացի 27-ամյա երաժիշտ Էդ Շիրանն է, ով վաստակել է 110 մլն դոլար։

Վարկանիշային ցուցակի երրորդ տեղը զբաղեցրել է բրազիլացի 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարը, ով տարվա ընթացքում վաստակել է 90 մլն դոլար։

Տասնյակում հայտնվել են նաեւ երգչուհի Թեյլոր Սվիֆտը, երաժիշտներ The Weeknd-ը, Դրյու Թագարթը, բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը, բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը, ֆուտբոլիստ Դերեք Քարը, գոլֆիստ Ջորդան Սփիթը:



© NEWS.am STYLE