Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը Հայաստանում է

22:20   28 նոյեմբերի, 2018

 Նորաձեւության աշխարհի հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը Երեւանում է: Անվանի ոճաբանը NEWS.am STYLE-ի թղթակցին հայտնել է, որ մեր մայրաքաղաք է ժամանել իր գործընկերուհու` դիզայներ Վարդուհի Նազարյանի մոտ, որը մոտ օրերս կներկայանա ցուցադրությամբ:

Ալեքսանդր Արուտյունովի հավաքածուներն ընդգրկում են նորաձեւ հագուստ եւ ոճային զարդեր: Դիզայների հայտնի հաճախորդների շարքում են Օլգա Շելեստը, Եկատերինա Վոլկովան, Մաշա Մալինովսկայան, Մարիա Կրավցովան: «А-Студио» խմբի անդամ Կետի Տոպուրիան դարձել է նրա աշուն-ձմեռ 2012/13 հավաքածուի դեմքը:

Ֆոտո - Instyle.ru,Spletnik.ru.



© NEWS.am STYLE