Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել իր ամբողջ կյանքի սիրուն

14:07   29 նոյեմբերի, 2018

Հայազգի հումորիստ Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել իր ամբողջ կյանքի սիրուն:

Instagram-ի իր էջում հումորիստը լուսանկար է հրապարակել դերասանուհի Աննա Ուկոլովայի հետ, ում հետ խաղացել է «Бородач» սերիալում:

«Հանդիպել եմ ամբողջ կյանքիս սիրուն»,- լուսանկարը մակագրել է Գալուստյանը:

Ավելի վաղ Միշա Գալուստյանի համերգի ընթացքում մի տղա առաջարկություն էր արել սիրելիին, ինչի մասին հումորիստը հայտել էր իր էջում։ Նա հրապարակել էր Տոմսկում կայացած համերգի տեսանյութը, ուր ելույթ էր ունեցել Ալեքսանդր Ռեւայի հետ։

«Շնորհակալություն ձեր ժպիտների եւ ծիծաղի համար: Եվ, իհարկե, շնորհակալություն այդ համարձակին, որ հենց մեր arthurpirozhkov համերգին նա որոշեց ամուսնության առաջարկություն անել: Կեցցես», - տեսանյութին կից գրել է Միխայիլը:



© NEWS.am STYLE