Ինչպես է VARDA-ն կերպարանափոխվել Ջոկերի

17:08   29 նոյեմբերի, 2018

Պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է պաստա ուտում:

«Հիմա արդեն գիտեմ՝ ինչպես արագ կերպարանափոխվել Ջոկերի: Շուրթերը ներկում ես կարմիր շրթներկով ու պաստա ես ուտում»,- լուսանկարը մեկնաբանել է հայուհին:

Ավելի վաղ պարուհին հայտնել էր, որ ներկայանալու է Միլեդիի կերպարում. «Սկսում ենք պատրաստվել ամանորյա հաշվետու համերգին։ Դա նշանակում է, որ դեկտեմբերի 20-ին տեղի կունենա «vardagirlsparty»։ Այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասն ամանորյա գիշերն անցկացնում է հեռուստացույցի մոտ՝ կրկին դիտելով հին խորհրդային ֆիլմերը, մենք որոշել ենք հայտնի կինոֆիլմերի պարային ռեմեյքեր անել։

Ես նույնպես կմասնակցեմ, կներկայացնեմ իմ ամենահաջողված համարը «Երեք հրացանակիրներ» ֆիլմից։Այս ամենը ձեզ պատմում եմ, քանի որ ձեր օգնությունն է հարկավոր։ Գիտեմ, որ դուք ամենախելացին եք, ամենաստեղծագործը․ օգնեք կերպարներ մտածել խորհրդային ֆիլմերից պարային համարների համար։ Արդեն իսկ ունենք Սվետլանա Սվետլիչնայայի կերպարը «Ադամանդե ձեռք» ֆիլմից, ունենք նաեւ Մերի Պոպինս», - գրել է արտիստուհին։



© NEWS.am STYLE