Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 25.000 դոլար են հատկացրել ավտովթարից տուժած լուսանկարչի ընտանիքին

11:02   29 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ավտովթարից տուժած լուսանկարչի ընտանիքին 25.000 դոլար են հատկացրել, գրում է TMZ-ն:

Հոկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի անձնական լուսանկարիչ Մարկուս Հայդը Մալիբուում ավտովթարի է ենթարկվել: Հայդը, ով ավտոմոբիլային մրցարշավների սիրահար է, չի կարողացել կառավարել Mercedes AMG CLS մակնիշի ավտոմեքենայի արագությունը եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Լուսանկարչին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, ուր նա գտնվում է մեկ ամսից ավելի:

Մարկուսի ընտանիքը դժվարանում է հոգալ բժշկական ծախսերը, եւ հայուհին ամուսնու հետ որոշել է օգնել լուսանկարչին, ում ընտանիքը սկսել է գումար հավաքել համացանցում:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են հրապարակային դարձնել գումարի հանձնումը՝ խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու եւ ավելի շատ գումար հավաքելու համար:



© NEWS.am STYLE