55-ամյա Տարանտինոն առաջին անգամ ամուսնացել է

13:14   29 նոյեմբերի, 2018

Հայտնի ռեժիսոր 55-ամյա Քվենտին Տարանտինոն առաջին անգամ ամուսնացել է: Ինչպես գրում է People-ը, ռեժիսորն ընկերուհուն՝ իսրայելցի երգչուհի Դանիելլա Պիկին, առաջարկություն է արել նախորդ տարի: Երեկ արդեն զույգն ամուսնացել է:

Հարսանյաց արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: Պաշտոնական մասի ավարտից հետո Տարանտինոն եւ 35-ամյա Պիկը ուղեւորվել են Բեւերլի Հիլսում գտնվող ռեստորաններից մեկը, ուր ընկերների ու մտերիմների հետ նշել են ամուսնությունը: Ըստ տեղեկությունների՝ այսօր երեկոյան զույգը ծրագրում է ավելի մեծ երեկույթ կազմակերպել, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ռեժիսորի հայտնի ընկերները:

Հիշեցնենք, որ Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009թ.-ին Իսայելում «Անփառունակ սրիկաները» («Inglorious Bastards») ֆիլմի ցուցադրության ընթացքում:

Նշենք նաեւ, որ սա Տարանտինոյի առաջին ամուսնությունն է. ավելի վաղ նա հայտնել էր, որ չի ամուսնանում, քանի որ աշխատանքը խլում է իր ամբողջ ժամանակը:



© NEWS.am STYLE