Քայլի Ջեններին ու Թրեւիս Սքոթին նկատել են միասին

18:15   29 նոյեմբերի, 2018

Քայլի Ջեններին ու Թրեւիս Սքոթին միասին են նկատել:

Դա բավական հազվադեպ է տեղի ունենում, եւ զույգի երկրպագուները կարող են ուրախանալ:

26-ամյա ռեփերը ելույթ է ունեցել Madison Square Garden-ում, իսկ ռեալիթի-շոուի 21-ամյա աստղը եկել էր աջակցելու սիրելիին ու դստեր՝ Սթորմիի հայրիկին:

Նշենք, որ ամեն տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներն իրենց լուսանկարներով օրացույցներ են հրապարակում։

Քայլի Ջենների օրացույցն արդեն պատրաստ է․ Թրեւիս Սքոթի ընկերուհին իր միկրոբլոգում արդեն իսկ մի քանի լուսանկար է հրապարակել օրացույցից։ Գեղեցկուհուն լուսանկարել է Գրեգ Սվոլսը։

Ի դեպ, Քայլին 250․000 դոլարով նոր Lamborghini Urus մեքենա է գնել։ Ձեռքբերման մասին Քայլին հայտնել է իր Instagram-ի story բաժնում։ «Ես ջանքեր եմ գործադրել եւ գնել այն»,- լուսանկարը մեկնաբանել է Քայլի Ջենները։



© NEWS.am STYLE