52-ամյա Սինդի Քրոուֆորդը ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը C Magazine-ի ֆոտոշարքում

19:10   29 նոյեմբերի, 2018

90-ականների ամենահայտնի մոդելներից մեկը՝ Սինդի Քրոուֆորդը, չի շտապում թողնել մասնագիտությունը: Սինդին հայտնվել է C Magazine ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին: Քրոուֆորդը ֆոտոշարքի լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարիչ Կուրթ Մարկուսի եւ մասնագետների խմբի հետ 52-ամյա սուպերմոդելը մի քանի կերպար է ստեղծել եւ ցուցադրել հրաշալի կազմվածքը:

Լուսանկարներից մեկում Սինդին մերկ մարմնին գինեգույն վերարկու է կրում: Դատելով լայքերի քանակից՝ դեռեւս վաղ է ավարտել կարիերան:



© NEWS.am STYLE