The Game-ը նշում է 39-ամյակը. 5 հիթային ստեղծագործություն ռեփերից, որոնք առաջարկում ենք լսել

15:45   29 նոյեմբերի, 2018

Ջեյսոն Թերել Թեյլորը՝  նույն ինքը՝ The Game-ը, նոյեմբերի 29-ին նշում է ծննդյան 39-ամյակը: Արեւմտյան ծագում ունեցող ամերիկացի ռեփերը հայտնիության հասել է 2005 թ-ին՝ The Documentary ալբոմի թողարկումից հետո, իսկ 2006 թ-ին պայմանագիր է կնքել Geffen Records-ի հետ:

The Game-ի երաժշտությունը գանգսթա-ռեփ ժանրում է, որը շատ տարածված է Լոս Անջելեսում:

Քչերին է հայտնի, բայց The Game բեմական անունը նրան շնորհել է տատիկը, որը կարծում էր, որ թոռը միշտ պատրաստ է կատարել ցանկացած տեսակի գործ, միշտ «խաղի մեջ է»:

Բախտը ռեփերին ժպտում է այն ժամանակ, երբ նրա ձայնագրություններից մեկը պատահաբար լսում է Dr. Dre-ն ու որոշում հրավիրել նրան պայմանագիր կնքել իր Aftermath Entertainment ձայնագրման ստուդիայի հետ: Ստուդիայի հետ համագործակցությունը The Game-ը սկսեց 2003 թ-ին: Նա իր The Documentary ալբոմի շուրջ աշխատել է մոտ 2 տարի: Լույս տեսնելուց հետո առաջին իսկ օրվանից ձայնասկավառակն ակտիվորեն վաճառվել է՝ գրանցելով մոտ 600. 000 օրինակի վաճառք:

NEWS.am STYLE-ն այսօր վերիշել է ռեփերի ամենասիրված ստեղծագործություններից մի քանիսը, որոնք առաջարկում ենք լսել եւ վայելել ողջ օրվա ընթացքում:

Լուսանկարները՝ The Game-ի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE