ԶԼՄ-ներ. Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը կամուսնանան ձմռանը Փարիզում

23:10   29 նոյեմբերի, 2018

Արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ները հայտնում են, որ 39-ամյա Քեթի Հոլմսն ու 50-ամյա Ջեյմի Ֆոքսը պատրաստվում են ձմռանն ամուսնանալ Փարիզում:

«Քեթին շատ երկար է սպասել Ջեյմիի հետ ամուսնությանը, բայց հիմա արդեն հստակ ասել է՝ որտեղ եւ երբ է ցանկանում ամուսնանալ: Նա շատ է ցանկանում ձմռանն ամուսնանալ լույսերի քաղաքում»,- հաղորդում է անանուն աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քեթին ամուսնացած է եղել Թոմ Քրուզի հետ. նրանք ամուսնացել են 2006թ.-ին Իտալիայում: Արարողությունից կես տարի առաջ ծնվեց նրանց դուստրը՝ Սուրին: 6 տարի համատեղ կյանքից հետո զույգն ամուսնալուծվեց:

Հոլմսի ու Ֆոքսի սիրավեպը սկսվել է 2013թ.-ին: 5 տարվա հարաբերությունների ընթացքում զույգին ընդամենը մի քանի անգամ են միասին տեսել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE