Ծանոթացեք Shoppingian.com-ի հետ, նոր առցանց հարթակ՝ օնլայն գնումների սիրահարների համար

19:23   29 նոյեմբերի, 2018

Օնլայն գնումների նոր, խոշոր և ժամանակակից հարթակ հայկական շուկայում։ Shoppingian.com կայքը, որը հանդիսանում է առցանց և նորաոճ հարթակ իր`«One Touch Shopping» ձևաչափով,  հնարավորություն է տալիս գնորդին պարզեցված տարբերակով  ձեռք բերել ապրանքներ աշխարհի տարբեր անկյուններից: Դուք ստանում եք միավորներ ոչ միայն  գնումներ կատարելիս, այլ նաև Ձեր կողմից հրավիրված ընկերների գնումներց:

Առաքումն իրականացվում է աշխարհի ցանկացած կետում, իսկ Հայաստանում և Արցախում առաքումն անվճար է: Կայքը հասանելի է 6 լեզուներով։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանքի տեսականին ինքնարժեքով, իսկ հավաքելով առավելագույն միավորներ, կարելի է հայտնվել հաճախորդների թոփ 3-ում և ստանալ հնարավորություն շահել ուղևորություն դեպի Դուբայ։

Ընկերության նպատակը

Shoppingian.com կայքի տեսլականն է զարգացնել առևտրային էլեկտրոնային համակարգը՝ համագործակցելով E-Commerce-ի (էլեկտրոնային վճարումների համակարգ) ժամանակակից և համաշխարհային ստանդարտնեին համապատասխանող հարթակի հետ:

Կիրառելով  նոր  առևտրային ժամանակակից, համաշխարհային  ստանդարտներին համապատսխանող էլեկտրոնային  հարթակ՝ առևտրային համակարգը  կդառնա ավելի հարմարավետ, մատչելի, հեշտ կիրառվող: Նման կերպ հաճախորդները զերծ կմնան ավելորդ ժամանակի կորստից և առցանց առևտրի ավելորդ սթրեսներից:

Հատկանշական է, որ կայքն իրականացնում է փոքրածավալ և  մեծածավալ ապրանքաշրջանառություն, որի ստացված հասույթից որոշակի գումար հատկացվում է կայքի հետ համագործակցող բարեգործական կազմակերպություններին։

Նաև կարելի է պատվիել նախընտրած ապրանքը կայքի բջջային հավելվածի միջոցով: Կայքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև YouTube-յան էջից՝

Կայքին նաև կարող եք հետևել Google play և iTunes հարթակներով։



© NEWS.am STYLE