12:43 1 դեկտեմբերի, 2018Dr. Martens-ն ու Marc Jacobs-ը կոշիկի համատեղ հավաքածու կթողարկեն՝ ոգեշնչված 1993թ.-ի գրանժ ոճի հավաքածուով, որը Մարկ Ջեյքոբսը ստեղծել էր Perry Ellis ապրանքանիշի համար, իսկ վերջերս վերաթողարկել էր։

Հավաքածուում երկարաճիտ կոշիկի միայն մի մոդել է չորս գույներով՝ բաց մանուշակագույն, բեժ, դասական եւ փայլուն սեւ։ Կոշիկները կարժենան 220 դոլար։ Հավաքածուի թողարկման օրը հայտնի չէ, բայց կայքում կարելի է նախապես պատվեր գրանցել։
Աղբուրը եւ լուսանկարները՝ Blueprint