Հոլիվուդյան հայտնի դերասանը կդառնա արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի կնքահայրը

13:03   30 նոյեմբերի, 2018

Daily Mail-ի տվյալներով՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ու արքայազն Հարին որոշել են՝ ովքեր կլինեն իրենց առաջնեկի կնքահայրն ու կնքամայրը։ Այդ պատվին արժանացել է հոլիվուդյան հայտնի զույգը՝ Ջորջ եւ Ամալ Քլունիները, ովքեր Մեգանի ու Հարիի մտերիմ ընկերներն են եւ նրանց հարսանյաց արարողության հյուրերից էին։

Տեղեկատվությունը հաստատել է Ջորջ Քլունիի ազգականը՝ Բեն Բրեսլինգը։ Նրա խոսքով՝ դերասանը կարող է հրաշալիորեն կատարել այդ դերը. «Նա հրաշալի կնքահայր կլինի միայն այն պատճառով, որ հիասքանչ է գրեթե ամեն ինչում»։

Լուսանկարները՝ WireImage, Shutterstoc



© NEWS.am STYLE