Ռիտա Օրան եւ Էնդրյու Գարֆիլդը սիրավեպ են սկսել

14:11   30 նոյեմբերի, 2018

Ռիտա Օրան, ով վերջերս հայտարարել է ընկերոջ՝ Էնդրյու Ուայթի հետ բաժանվելու մասին, հանդիպում է Էնդրյու Գարֆիլդի հետ։

Ինչպես գրում է The Sun-ը, 35-ամյա հայտնի դերասանն ու բրիտանացի երգչուհին վերջերս սիրավեպ են սկսել։ 28-ամյա երգչուհին ավելի վաղ նշել էր, որ պատրաստ է իրեն եւ ամբողջ ժամանակը նվիրել կարիերային՝ որոշ ժամանակով մոռանալով աձնական կյանքի մասին։

«Ռիտան Գարֆիլդի հետ սիրավեպի մասին պատմել է ընկերներին։ Նա կարծում էր, թե հարաբերություններն անլուրջ կլինեն, բայց կարծես թե իրավիճակը փոխվել է, եւ հիմա նա մինչեւ ականջների ծայրը սիրահարված է։ Նրանք հաճախ են հանդիպում, թեեւ վաղ է որեւէ բան պնդել, նրանք ամբողջ ժամանակը միասին են անցկացնում։

Նրանց գրաֆիկը ծանրաբեռնված է, բայց Ռիտան ու Գարֆիլդը մշտապես կապի մեջ են։ Էնդրյուն այս պահին միայն նրա հետ է շփվում»,- հայտնել է աղբյուրը։

Լուսանկարները՝ Getty, PA



© NEWS.am STYLE