Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան բարեգործական երեկույթ են կազմակերպել

15:10   30 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան բարեգործական երեկույթ են կազմակերպել ի աջակցություն Խաբենսկու ֆոնդի։

Ինչպես հայտնի է, շոումենի կինը գրել է «Հումորիստի կնոջ օրագիրը» գիրքը, որի ամբողջ հասույթը կուղղվի Կոնստանտին Խաբենսկու հիմնադրամին․ հիմնադրամն օգնում է ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին։ Մի գիշերվա ընթացքում Գարիկ Մարտիրոսյանն ու կինը հավաքել են 220.000 ռուբլի։  

Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հավաքվածներին, ովքեր հերթով բեմ են բարձրացել ու գրքից հատված կարդացել։ Իր միկրոբլոգում Գարիկը հայտնել է երեկոյի մասին եւ տեսանյութ հրապարակել, որում կնոջ հեղինակած գրքից հատված է կարդում։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on



© NEWS.am STYLE