Քորթնի Քարդաշյանը հրապարակել է GQ Mexico-ի մերկ ֆոտոշարքի լուսանկարները

12:12   30 նոյեմբերի, 2018

39-ամյա Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել GQ Mexico ամսագրի համար արված մերկ ֆոտոշարքից։

Քորթնին ամսագրի հունվարյան համարի գլխավոր հերոսուհին է։ Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը զարդարել է  GQ Mexico-ի շապիկն ու էջերը։

Սա Քորթնիի առաջին ֆոտոշարքն է հայտնի ամսագրի համար։

Ֆոտոշարքի երկու լուսանկարներում հայուհին ամբողջովին մերկ է։

Քորթնիին լուսանկարել է ամերիկյան լուսանկարիչ Մայքլ Շվարցը, ով, բացի GQ-ից, համագործակցում է նաեւ Victoria's Secret-ի, Hugo Boss-ի, Universal Music-ի, V Magazine-ի, Vogue-ի, Harper's Bazaar-ի, Dazed & Confused-ի հետ։  



© NEWS.am STYLE