Քիմ Քարդաշյանը մայրիկին Tiffany & Co ապրանքանիշի ճամպրուկների հավաքածու է նվիրել

16:04   30 նոյեմբերի, 2018

38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանը որոշել է Ամանորին ընդառաջ մայրիկին ճամպրուկների հավաքածու նվիրել։

Հավաքածուն թողարկել է Tiffany & Co ապրանքանիշը։

Քրիս Ջեններն Instagram-ի իր էջում ցույց է տվել հայտնի ապրանքանիշի ճամպրուկների հավաքածուն, որի վրա Քիմն ավելի քան տաս հազար դոլար է ծախսել։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ավտովթարից տուժած լուսանկարչի ընտանիքին 25.000 դոլար են հատկացրել։ 

Հոկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի անձնական լուսանկարիչ Մարկուս Հայդը Մալիբուում ավտովթարի է ենթարկվել: Հայդը, ով ավտոմոբիլային մրցարշավների սիրահար է, չի կարողացել կառավարել Mercedes AMG CLS մակնիշի ավտոմեքենայի արագությունը եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Լուսանկարչին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, ուր նա գտնվում է մեկ ամսից ավելի:

Մարկուսի ընտանիքը դժվարանում է հոգալ բժշկական ծախսերը, եւ հայուհին ամուսնու հետ որոշել է օգնել լուսանկարչին, ում ընտանիքը սկսել է գումար հավաքել համացանցում:



© NEWS.am STYLE