Մենսոնն ինքնասպանության փորձ կատարած Փերիս Ջեքսոնին հրավիրել է իր համերգին

09:46   7 հունիսի, 2013

Ամերիկյան ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը երգիչ Մայքլ Ջեքսոնի դստերը՝ Փերիսին, հրավիրել է իր համերգին: Աղջիկն ինքնասպանության փորձ էր կատարել, քանի որ նրան թույլ չէին տվել այցելել ռոքերի շոուին:

Ըստ TMZ-ի, 15-ամյա Փերիսը հիստերիա է սկսել, փակվել լոգարանում եւ կտրել երակները: Որոշ աղբյուրներ պնդում են, որ աղջիկը նախապես զանգահարել է շտապօգնության ծառայություն: Ներկայում Փերիսը հոսպիտալում է, եւ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Մենսոնը կատարվածի մասին իմացել եւ Փերիսին հրավիրել է իր համերգին որպես պատվավոր հյուր՝ նշելով, որ ցանկության դեպքում նա կարող է այցելել իր բոլոր համերգներին:



© NEWS.am STYLE