«Աշուն է եկել մեր մայլեն». Մկոն նոր լուսանկար է հրապարակել

12:39   30 նոյեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հրապարակումներով հաճախ ժպիտով է պարգեւում միկրոբլոգի հետեւորդներին:

Դերասանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել բնության ֆոնին եւ գրել. «Աշուն է եկել մեր մայլեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրում էր ձմեռային գլխարկ ու վերարկու, նաեւ սպորտային, կարմիր հագուստ։ Լուսանկարում դերասանի կերտած կերպարը լայն ժպտում էր, ինչն էլ թույլ էր տալիս նկատել նրա ոսկե ատամները։

Լուսանկարին կից Մկոն հետեւյալ գրառումն էր կատարել. «Գյա ումուդ, կատաղա՞ք, ի՞նչ խոպանչու հարկ»։



© NEWS.am STYLE